Վաշինգտոն. Կոնգրեսը և Ադմինիստրացիան շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի քաղաքացիներին խորհրդարանական պատմական ընտրությունների առթիվ, հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Սենատոր Էդ Մարկիի (Դեմոկրատ, Մասաչուսեթս) և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրանկ Փալոն Կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Փաշինյանին ուղարկվեց Երկկողմանի, երկպալատ շնորհավորական նամակ: Ի հավելումն սենատոր Մարկիի և կոնգրեսական Փալոնի, …

