Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում նախանշված բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ օրակարգի առանցքային թեմաներն ու եվրասիական տարածքում փոխգործակցության հեռանկարները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը: «Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և աշխատանքային այցով Ռուսաստան ժամանող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի …

