Հայաստանի բոլոր ԱԺ նախագահները նույն բախտին են արժանացել. ի՞նչ ճակատագիր է սպասվում Արարատ Միրզոյանին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

1990 թվականից  առ այսօր Հայաստանի խորհրդարանը ղեկավարվել է 11 նախագահի կողմից:  2019 թվականի առաջին կիսամյակում 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների կողմից կընտրվի խորհրդարանի 12-րդ նախագահը:

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Հայաստանի ԱԺ-ի բոլոր 11 նախագահներին բախտ չի վիճակվել պաշտոնավարել խորհրդարանի գումարման սկզբից մինչև վերջ։ Նրանք կամ ԱԺ նախագահ են դարձել  գումարման կեսից, կամ  հրաժեշտ են տվել պաշտոնին՝ գումարումը դեռ չավարտված։

Այսպիսով. 1990 թվականի օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի պատգամավոր,« Հայոց համազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Խորհրդային Հայաստանի խորհրդարանի նախագահ: Տեր-Պետրոսյանը պաշտոնավարեց մինչև 1991 թվականը: Նույն թվականին նա առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու և ընտրվեց ՀՀ առաջին նախագահ: Տեր-Պետրոսյանը խորհրդարանը ղեկավարեց մեկ տարի:

Այնուհետ, Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: Նա Գերագույն խորհուրդը ղեկավարեց մինչև 1995 թվականը: Նույն թվականին կրկին ընտրվեց Ազգային ժողովի առաջին գումարման նախագահ, բայց ղեկավարեց երեք տարի՝ մինչ 1998 թվականը: Արարքցյանը ևս ՀՀՇ-ական էր:

Բաբկեն Արարքցյանին կարճ ժամանակով փոխարինեց Խոսրով Հարությունյանը: Նա խորհրդարանը ղեկավարեց 1998 թվականի փետրվարից մինչև 1999-ի հունիս:

1999 թվականի խորհրդարանի ընտրություններից հետո ԱԺ խոսնակ ընտրվեց  Կարեն Դեմիրճյանը: Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Դեմիրճյանը 1999 թվականի մայիսին տեղի ունեցած ընտրություններից հետո  խորհրդարանը ղեկավարեց մինչև հոկտեմբերի 27-ը, երբ սպանվեց Նաիրի Հունանյան գլխավորած ահաբեկչական խմբի անդամների կողմից։

Կարեն Դեմիրճյանին փոխարինեց  մեկ այլ ՀԺԿ-ական՝ Արմեն Խաչատրյանը: Նա  ԱԺ-ն ղեկավարեց մինչև նոր ընտրություններ՝ 2003 թվականը: Սակայն նա էլ ամբողջական ժամկետով չի ղեկավարել խորհրդարանը:

2003 թվականի մայիսին տեղի  ունեցան  3-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Խորհրդարանի նախագահ  ընտրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա ԱԺ նախագահ  դարձավ ՀՀԿ-ՕԵԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում:  Խորհրդարանը երեք տարի ղեկավարելուց հետո բրիտանացի դիվանագետի հետ 2007 թ․ ընտրությունների շուրջ ունեցած զրույցի գաղտնալսման առթիվ ծագած սկանդալից հետո Արթուր Բաղդասարյանն անսպասելի հրաժարական տվեց։

2006-2008 թվականներին խորհրդարանը ղեկավարեց Տիգրան Թորոսյանը: Նա մինչ նախագահ ընտրվելը ԱԺ փոխխոսնակ էր:  2008թ․ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում հրավիրած ասուլիսի ժամանակ խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս՝ «ներքին քաղաքական հարցերում մեծամասնության հետ անհաղթահարելի տարակարծությունների» պատճառով: Իրականում, սակայն,  այդ տարաձայնությունների հիմքում շատ պարզ մի բան էր․ պետք էր տեղն ազատել Հովիկ Աբրահամյանի համար։

Եվ ահա՝ Թորոսյանի հրաժարականից  ընդամենը 10 օր հետո՝ 2008 թվականի սեպտեմբերի 29-ին,  ՀՀԿ խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրեց Հովիկ Աբրահմյանին: Վերջինս ընտրվեց պատգամավորների 110 կողմ ձայներով: Սակայն 2011 թվականին Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, ըստ պաշտոնական վարկածի՝ ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու համար: Մամուլը,  սակայն, գրում էր, որ նա  խորը տարաձայնություններ ուներ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ։  Աբրահամյանին փոխարինեց Սամվել Նիկոյանը, ով  ԱԺ-ն ղեկավարեց մինչև 2012 թվականը:

Կարճ ժամանակ անց, սակայն, Աբրահամյանը տրիումֆով վերադարձավ։ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո՝ նա դարձավ 5-րդ գումարման խորհրդարանի նախագահ՝ իր անդրանիկ ելույթում հայտարարելով, թե «արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»՝ ակնարկելով իրեն պաշտոնանկ արած շրջանակների պարտությունը: Նա պաշտոնավարեց մինչև 2014 թվականը, որից հետո նշանակվեց ՀՀ վարչապետ:

2014-ից մինչ 5-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտը ԱԺ նախագահ  ընտրվեց  մինչ այդ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Իր մտքի «գոհարներով»  հանրության մեջ հիշված և «մաեստրո» մականվանն արժանացած Գրիգորիչը  ԱԺ նախագահի պաշտոնը պահպանեց մինչև 2017 թվականի մայիս։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ խոսնակ  ընտրվեց մանկաբույժ Արա Բաբլոյանը, որը հայտարարեց, թե իր մասնագիտական կարողությունները հաստատ պետք կգան խորհրդարանում: Բաբլոյանին, սակայն,  ևս բախտ չվիճակվեց խորհրդարանը ղեկավարել մինչև լիազորությունների ավարտը: Բայց ի տարբերություն իր նախորդների, նա ոչ թե հրաժարական տվեց, այլ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանը արձակվեց՝ իրավունքի ուժով: Բաբլոյանն ԱԺ-ն ղեկավարեց 1,5 տարի:

2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների հիման վրա  «Իմ Քայլը» դաշինքը 7-րդ գումարման ԱԺ-ում ստացավ բացարձակ մեծամասնութուն: Արդեն հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրելու է ՔՊ վարչության անդամ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Արդյոք նրան կհաջողվի լինել Աժ երկարաժամկետ  նախագահ  և ինչով նա կմնա խորհրդարանական պատմության մեջ՝ ցույց կտա ժամանակը։

Նշենք, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Նարեկ Կիրակոսյան