Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեց վերջինիս կարծիքը հանրայինին գովազդներ տեղադրելու հնարավորության վերաբերյալ։ Ի պատասխան պատգամավորի հարցի՝ Ռուբեն Ջաղինյանը նկատեց, որ գովազդներ վաճառում են և դա տեխնոլոգիա է, որը մեր երկրում հաճախ կարող է դիտարկվել որպես մենաշնորհ, սակայն․ «Եթե գովազդային հնարավորությունը կարողանանք մտցնել դաշտ, մեծ փոփոխություն է դա …