«Վիվա Սելլ ՄՏՍ»-ը պարզաբանում է «Ժամանակ» օրաթերթում տեղ գտած՝ «Վատ վիճակ» հոդվածը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 27-ին «Ժամանակ» օրաթերթում տեղ գտած՝ «Վատ վիճակ» հոդվածը, որը առանձին այլ ԶԼՄ-ներում վերահրապարակվել էր գրեթե նույն բովանդակությամբ, սակայն  տարբեր վերնագրերով, հիմնված է կեղծ և իրականության հետ որևէ կապ չունեցող տեղեկությունների վրա և պարզապես ուղղված է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության բարի համբավի վարկաբեկմանը:

 

Միևնույն ժամանակ հույս ենք հայտնում, որ վերը նշված հոդվածի հրապարակման ժամկետը պարզապես համընկել է և չի հանդիսանում վերջերս բջջային կապի հայաստանյան օպերատորներից մեկի ներկայացուցչի կողմից միջօպերատորական փոխկապակցման վճարի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի վրա ճնշում գործադրելու ակնկալիքով հնչեցված՝ ընկերության նկատմամբ «Փի-Ար-ի հայտնի բոլոր գործիքները կիրառելու» մասին ակնարկի գործնական շարունակությունը:

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նպատակահարմար չհամարելով մանրամասն անդրադառնալ հոդվածի բովանդակությանը, հարկ է համարում վերահաստատել հետևյալը.

 

  • Ընկերությունը բազմիցս հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով առ այն, որ ո՛չ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և ո՛չ էլ իր ընտանիքի անդամներից որևիցե մեկը, չի հանդիսացել ու չի հանդիսանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժնետեր կամ սեփականատեր:

 

  • ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչպես նաև հայաստանյան այլ օպերատորները, ստացել են էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կառուցելու և բջջային կապի տրամադրման լիցենզիաներ, որոնք գործում են բացառապես Հայաստանի Հանրապետության սահմաններում: Բջջային օպերատորի ցանցից դուրս, որևիցե այլ ցանցում, բջջային օպերատորի բաժանորդը օգտվում է կապի ծառայություններից ռոումինգի շրջանակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է տարբեր նորամուծություններ, սակայն ռոումինգի ծառայությունը դրանց թվին չի պատկանում և հանդիսանում է ոլորտի ստանդարտ:

 

  • ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէ, որ ներդրել է ռոումինգ Հայաստանի և Արցախի միջև: Հայաստանի և Արցախի միջև ոոումինգը գործել է նախքան ՎիվաՍելի շուկա մուտք գործելը՝ Հայաստանում բջջային կապի ոլորտում մենաշնորհի ժամանակներից ի վեր: Ընդ որում՝ Ընկերությունն առաջարկում է ռոումինգի ամենացածր սակագները՝ դեպի Արցախ մուտքային զանգերի, ինչպես նաև՝ Արցախից Հայաստան զանգահարելու համար:

 

  • Ինչ վերաբերում է Արցախում ռոումինգին առհասարակ, ընկերությունը «Ժամանակ» օրաթերթին և այլ ԶԼՄ-ներին առաջարկում է ծանոթանալ հետևյալ նյութերին և այսուհետ հարցին անդրադառնալ՝ ճանաչելով դրա էությունը.

 

 

Ինչպես երևում է վերը նշվածից՝ ռոումինգի լինել-չլինելու հարցը դուրս է ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրավասության շրջանակներից:

 

Ինչ վերաբերում է փոխկապակցման վճարին, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես՝ սկսած 2009թ-ին այդ հարցն առաջին անգամ բարձրացվելուց ի վեր մշտապես կողմնակից է եղել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող LRIC մեթոդիկայի հիման վրա փոխկապակցման վճարի կիրառմանը: Ընկերությունը ամանորյա հույս է հայտնում, որ նոր տարում՝ հարցի բարձրացման տասնամյակին, վերջապես հնարավոր կլինի հրաժարվել վերացական գնահատականների և բանակցությունների հիման վրա կարգավորվող սակագների ձևավորմանը և ներդնել գիտականորեն հիմնավորված մեթոդիկա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնում է, որ պատրաստ է այդ հարցում ցուցաբերել իր աջակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

 

Հարգանքներով,

ՎիվաՍել-ՄՏՍ (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ)