Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակ և ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների պայմանները: Ուշադրություն է դարձվել նշված տրանսպորտային միջոցների խցերին, դրանց մակերեսներին, սանիտարահիգիենիկ վիճակին ու կահավորմանը, օդափոխությանը, ջեռուցմանը, լուսավորությանը և անվտանգության պայմաններին: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային …

