Արտակարգ դեպքեր Գյումրիում. ճայթուկներից այրվել են մարդկանց դեմքերը, մատները, 18 տարեկան տղան ծանր վիճակով տեղափոխվել է Երեւան

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

Հունվարի 1-ի գիշերը Գյումրիում մի քանի արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ չորս քաղաքացի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ճայթուկների օգտագործումից եւ հրավառություններից:

Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից Factor.am-ին փոխանցեցին, որ ճայթուկներից եւ հրավառություններից վնասվածքներով քաղաքացիների հոսքը սկսվել է ժամը 00:15-ից:

Բոլոր տուժած քաղաքացիները եղել են Գյումրի քաղաքի բնակիչներ: Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ վնասվածքներ ստացած քաղաքացիներից մեկը 40 տարեկան է եղել: Ճայթուկներից վնասվել են աջ աչքի հյուսվածքները: Մեկ այլ քաղաքացի էլ ճայթուկներից հոնքի շրջանում է վնասվածքներ ստացել, այրվել է նաեւ դեմքը:

Տեղեկացանք, որ այս երկու քաղաքացիները հրավառությունն իրականացնելիս նյութերն անզգուշորեն պահել են իրենց դեմքերի եւ աչքերի ուղղությամբ:

Քաղաքացիներից մեկն էլ ծանր վնասվածքի պատճառով տեղափոխվել է Երեւան:

Նա ստացել է ձախ ձեռքի դաստակի տրավմատիկ ամպուտացիա: Վնասվել են նրա ձեռքերից մեկի երեք մատներն ամբողջությամբ, այրվել է դաստակը: Տուժած քաղաքացին 18 տարեկան է: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ճայթուկներից վնասվածք է ստացել նաեւ մեկ անչափահաս երեխա: Կրկին վնասվել են ձեռքի մատները: Նրան Գյումրու ԲԿ-ից տեղափոխել են Գյումրու մանկական հիվանդանոց:

Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ բոլոր տուժած քաղաքացիները ստացել են համապատասխան բժշկական օգնություն: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքերին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որում նշված էր.«Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ Լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերեւս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով: Հիշեցնենք, որ լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառությամբ Ամանորի գիշերը։ Հրավառությունների եւ՛ պատվիրատուն, եւ՛ կազմակերպողն ու իրականացնողը մենք ենք: Հետեւաբար առաջին հերթին հենց մենք պետք է մտահոգվենք մեզ շրջապատող մարդկանց հանգստով: Ոստիկանության նպատակը տուգանելը չէ, այլ կանխարգելելը: Քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքի պահանջը։ Հորդորում ենք նաեւ այս օրերի տոնականությունը չխաթարելու համար՝ խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները՝ համակեցության շրջանակներում հոգալով եւ՛ ձեր, եւ՛ համաքաղաքացիների առողջության ու անդորրի մասին»։

Հայկ Վարդանյան