ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում ՀՀԿ-ն կպահի քաղաքական պայմանավորվածությունը և չի սատարի վարչապետի թեկնածուին։ Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցությունն այսօր Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածուի պաշտոնում։ Եթե ՀՀԿ-ն ու Դաշնակցությունը վաղը «կողմ» քվեարկեն Փաշինյանի թեկնածությանը, նա կընտրվի վարչապետ, և այս խորհրդարանը չի …

