Անգամ տորթը, որ ուզում էին նվիրել, կտրականապես հրաժարվեցինք ընդունել որպես նվեր, ինքներս վճարեցինք ամեն ինչի համար. Երևանի ավագանու անդամը՝ պարգևավճարների մասին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը գրել է, որ Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգևատրումներին: Թե ովքեր են պարգևատրվածները` քաղաքապետարանը գաղտնի է պահում: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը պատրաստում է դատական հայց` ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեության՝ պահանջելով հրապարակել քաղաքապետարանի և համայնքապետարանների պարգևավճար ստացած աշխատակիցների անունները:
Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգչուհի Լիլիթ Պիպոյանի հետ:

-Դուք անձամբ ինչ եք կարծում՝ պե՞տք է հրապարակվեն այն անձնանց անունները, որոնք ստացել են պարգևավճարներ:
-Ինձ թվում է, որ կարող է հրապարակվել, քանի որ աշխատավարձերը ձևավորվում են բյուջեից, գուցե կարելի է հրապարակել: Որքանով ես տեղյակ եմ, պարգևավճարները եղել են ամսական աշխատավարձի չափով, գոնե այդ փաստը կարելի է հրապարակել, ինչ սարսափելի բան կա դրա մեջ, եթե հրապարակվի:

-Իսկ առհասարակ՝ ի՞նչ եք մտածում այս պարգևատրումների հետ կապված, հանրությունը շատ բացասական արձագանքեց այդ ամենին:
-Հանրության մտածողության մեջ իներցիա կա, այն առումով, որ մարդիկ իներցիայով համոզված են՝ եթե մարդը պաշտոնյա է, հատկապես բարձրաստիճան պաշտոնյա, ապա հնարավոր չէ, որ նա լինի նվիրված ու ազնիվ աշխատող, ու չուզենա մի բան զավթել, իր դիրքից օգտվել: Դա իներցիայով մարդկանց մեջ կա տասնյակ տարիներ շարունակ և դժվար է արմատախիլ անել:
Ես կխոսեմ այն մասին, ինչ ես ստույգ գիտեմ: Ես՝ որպես ավագանու անդամ և քաղաքապետարանի աշխատանքի հետ առնչվող մարդ, կարող եմ ասել, թե մենք ոնց ենք վազվզում, գործ անում, անգամ ամենաչնչին «օգուտից» հրաժարվելով: Օրինակ՝ ամանորյա տոներին ավագանու կազմով հավաքվել էինք, անգամ տորթը, որ ուզում էին նվիրել, կտրականապես հրաժարվեցինք ընդունել որպես նվեր, ինքներս վճարեցինք ամեն ինչի համար: Իսկ քաղաքապետարանի մյուս աշխատողները՝ փոխքաղաքապետեր, վարչության պետերը, դուք չեք պատկերացնի՝ իրենք ինչ ռեժիմով են աշխատում առավոտից մինչև ուշ գիշեր:Մեսչյանի վիճակը, խեղճ Մարությանի վրա հալ չկա, նայում եմ վրան՝ մեղքս գալիս է, թե ինչքան է հոգնած և ինչ ջանքեր է գործադրում, որ լուծի քաղաքի բոլոր խնդիրները, այն էլ ամենաբարձր համակարգային մակարդակով:

-Բայց 974 հազար ԱՄՆ դոլարի պարգևավճարները մարդկանց հիշեցրեցին Տարոն Մարգարյանի կողմից արվող ճոխ ծախսերը և սկսեցին համեմատել:
-Շատ իզուր են համեմատում, ոչ մի ճոխություն չկա, այդ աստիճան գերլարված աշխատանքի համար երևի որոշել է պարգևատրել, և ի՞նչ: Այդ «13-րդ աշխատավարձն» ընդունված բան է, ոչ ոք չի՞ ստացել։ Ի՞նչ կատաստրոֆիկ բան կա դրանում, ինչո՞ւ են այդ աստիճան վրդովված, առավել ևս՝ որ պարգևավճարները հատկացվել են բյուջեյի խնայված ֆոնդերից։

Շողիկ Գալստյան