Ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանը ԵՄ-ի աջակցության կարիքն ունի. Փաշինյանի հարցազրույցը «Եվրոնյուզին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Հայաստանի քաղաքացիները ոգեշնչված են երկրում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությամբ, այդուհանդերձ, կարիք կա նաև ինստիոտուցիոնալ առումով ամրապնդել այդ ժողովրդավարությունը: «Եվրոնյուզ»-ին  տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցում Հայաստանը Եվրամիության աջակցությունն է ակնկալում:

Փաշինյանի խոսքով՝ պատրաստվում են պարզեցնել հարկային օրենսդրությունը, որպեսզի բիզնես գործունեությունը Հայաստանում ավելի դյուրացվի:

«Պատրաստվում ենք նվազեցնել եկամտահարկը և շահութահարկը, որպեսզի  օտարերկրյա ներդրումների համար հայաստանյան գործարար և ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնենք»,- ընդգծել է Փաշինյանը։

Խոսելով Հայաստանում սպասվող հրատապ բարեփոխումների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենակարևոր բարեփոխումները տնտեսության հետ են կապված, քանի որ կարիք կա քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության:

Մյուս բարեփոխումն աղքատ մարդկանց խրախուսելն է, որպեսզի Հայաստանում հաղթահարվի աղքատությունը:

«Փոքր և միջին բիզնեսից բացի՝ ստեղծելու ենք նոր՝ միկրոբիզնես, որն ազատված կլինի հարկերից։ Սա կխրախուսի մարդկանց միջոցներ ձեռնարկել և բիզնես գործունեություն սկսել, ինչով կօգնեն կառավարությանն աղքատության դեմ պայքարում»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Ինչ վերաբերում է 2019 թվականի աշխարհաքաղաքական ծրագրերին, Փաշինյանը խոսել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու և Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ունենալու մասին և հավելել, որ այդ ոլորտում որևէ նոր ծրագիր չկա, քանի որ Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չի ունենալու:

«Եվրամիության հետ համաձայնագիրը ենթադրում է Հայաստանում սոցիալական և քաղաքական կյանքի բարեփոխումներ, և մենք պատրաստվում ենք ինստիտուցիոնալ առումով հզորացնել հայաստանյան ժողովրդավարությունը ՀԸԳՀ-ի և ԵՄ հետ համագործակցության շնորհիվ»,- նշել է Փաշինյանը: