Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին Հայաստան-Սփյուռք 6–րդ համաժողովի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական և ռազմական գործիչ Նորատ Տեր–Գրիգորյանցը: «Առաջիկայում սպասվում են երկու երկրների նախագահների հանդիպում: Ես այդ նախագահի հետ երբեք հույսեր չէի կապի, որովհետև մենք 1994–ին զզվելի փաստաթուղթ ենք ստորագրել հրադադարի դադարեցման մասին, բայց ստացվեց այնպես, որ անընդհատ խախտում են …