Դավիթ Անանյանի պաշտոնանկության մասին կառավարությունում չեն մտածում. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի պաշտոնանկության մասին քննարկումներ կառավարությունում չեն եղել: Հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Պարգևավճարների՝ աղմուկ հանած թեմային անդրադառնալով՝ փոխվարչապետը նշեց, որ քաղծառայության համակարգն ընդհանուր վերանայման կարիք ունի:

«Բարոյական կողմի վրա, այո՛, միանշանակ պետք է ուշադրություն դարձնենք: Բայց եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին և սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերն ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է գազի սակագնին, Ավինյանն ասաց՝ այս պահին որևէ նոր ասելիք չունի. «Բանակցություններն ընթացքի մեջ են, հենց նոր տեղեկատվություն լինի, մենք հասարակությանը կտեղեկացնենք այդ մասին»:

Իսկ ինչի՞ հաշվին է «Գազպրոմ»-ը սուբսիդավորում իրականացնելու, որպեսզի ներքին սպառողի համար գազի գինը, առնվազն հայտարարված մեկ տարվա ընթացքում, չբարձրանա: Այս հարցին փոխվարչապետը պատասխանեց. «Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին գինը սպառողի համար, դրանց վերահաշվարկի, վերագնահատման, կորուստների վերանայման հաշվին:  Տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման, և ես կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ այդ օպտիմալացումը հնարավոր է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում