ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի՝ կառավարության կառուցվածք վերադարձնելու հարցին, ֆեյսբուքում գրառում է արել, որում ասված է. Բոլոր նորընծա պաշտոնյաներին, ովքեր մեկեն սկսել են կրծքով պաշտպանել խորհրդարանական Հայաստանում սուպերվարչապետական կառավարումը չեմ ուզում նույնիսկ հորդորել, որ հիշեն իրենց մեկամյա վաղեմության սրտաճմլիկ ելույթներն ու ահասառսուռ հիշեցումները Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման …

