Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում մեր պատվիրակները նվաճեցին մեկական արծաթե և բրոնզե մեդալ: Ինչպես հայտնի է, փոխչեմպիոնի պատվին արժանացավ Եվրոպայի քառակի ոսկե մեդալակիր, աշխարհի 2017թ. ոսկե դափնեկիր,վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը / 52 կգ /:Նրա համաքաղաքացի,աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանի որդին` Արսեն Ղազարյանը / 74 կգ / դարձավ բրոնզե մեդալակիր:Նա, ի դեպ, երրորդն է ճանաչվել նաև Եվրոպայի …

