Վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում են 2018 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի և իրավապաշտպանի հայտարարությունները՝ Հ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքների և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատժաչափի վերաբերյալ։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ ստորև ներկայացնում ենք համապարփակ տեղեկատվություն մինչդատական վարույթի վերաբերյալ։ ՀՀ …