Օգոստոսի 18-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում դանակահարություն էր կատարվել… Դեպքից րոպեներ անց մի տղամարդ ոստիկանության Չարբախի բաժանմունք մտավ: Հայտնում էր, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն ծեծել են: Դանակահարության մասին ոչ մի խոսք: Չէր ճանաչում վնասվածք հասցնողին: Վերնաշապիկն ու դեմքն արյունոտ էին, ճակատին քերծվածքներ կային: Ոստիկանները շտապօգնություն կանչեցին: Տուժողը տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից …