Հայաստանն արձագանքում է Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարությանը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում կոնսենսուսային լուծում գտնելու ուղղությամբ ենք աշխատում

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պահանջելով արագացնել իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը:

Ինչպես հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է խնդրին, որը  ներկայացնում ենք ստորև.

Հարց. Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պահանջելով արագացնել իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը: Արդյո՞ք Հայաստանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն:

Աննա Նաղդալյան. Շատ հետաքրքիր էր հետևելու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամկետ դադարեցման հետ կապված քննարկումներին և տարբեր կանխագուշակումներին, երբ ականատես եղանք, թե մեր հասարակությունում նաև ինչպես գերագնահատվեց կառույցի «գլխավոր մենեջերի» պաշտոնը և ինչպես դա հավասարեցվեց կառույցում Հայաստանի նախագահության հետ: Այժմ կարծես թե թևակոխել ենք առավել կշռադատված և համապարփակ վերլուծությունների դաշտ:

Գլխավոր քարտուղարը կառույցի բնականոն գործունեությունը կարգավորող պաշտոնյան է, ով հետևում է նաև կառույցի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով կայացված որոշումների կատարման ընթացքին:

ՀԱՊԿ անդամակցելու ողջ ընթացքում մշտապես ընդգծել ենք կազմակերպության կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում, ուստի մեր առաջնահերթությունն է քննարկումների և սերտ համագործակցության միջոցով բարձրացնել կառույցի հեղինակությունը և գործունեության արդյունավետությունը: Այդ պրիզմայով էլ պետք է դիտարկել Հայաստանի քայլը՝ ուղղված կառույցի առանձնացմանը երկրի ներիրավական գործընթացներից:

Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հնչել է բազմիցս և ամենատարբեր մակարդակներով. ՀԱՊԿ հիմքում ընկած է անդամ վեց պետությունների համար ընդունելի՝ կոնսենսուսային որոշումների ընդունման համակարգը: Խնդիրը որևէ գործընթաց արագացնելու կամ դանդաղեցնելու մեջ չէ, խնդիրը բոլորի համար ընդունելի որոշումների կայացմամբ կառույցի արդյունավետության բարձրացումն է, իրավական կարգավորում չունեցող իրավիճակների բացառումը: Այս հարցում մենք սերտորեն համագործակցում ենք բոլոր անդամ պետությունների հետ և աշխատում կոնսենսուսային լուծում գտնելու ուղղությամբ: Ընդ որում ընդգծեմ, որ կառույցը մեր գնահատմամբ անկախ ամենից բնականոն և արդյունավետ աշխատում է, պետությունների սերտ համագործակցությամբ, և քարտուղարությունն անխափան իրականացնում է իր պարտականությունները:

Հարց. Ստանիսլավ Զասը նաև հույս էր հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետի հետ: Արդյո՞ք Երևանը նախատեսում է նման հանդիպում:

Աննա Նաղդալյան. Մենք համագործակցության ոգով ենք տրամադրված, և երբ կհստակեցվեն Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի այցի պահը, ժամկետները և կազմակերպչական մանրամասները, հանրությունն այդ մասին անպայման տեղյակ կպահվի: Բելառուսի հետ ունենք բավականին հագեցած օրակարգ, որի անբաժանելի մասն են կազմում երկկողմ փոխայցելությունները:

Հարց. Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությունը քննադատության արժանացավ ԱՄՆ-ի գործընկերների կողմից: Այս առումով հնարավո՞ր համարում եք երկկողմ հարաբերություններում լարվածության առաջացում:

Աննա Նաղդալյան. Հայաստանի համար մեծ նշանակություն ունի Սիրիայում տիրող իրավիճակը, ոչ միայն այն առումով, հատկապես որ հարցը վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, բայց և հատկապես այն առումով, որ մենք ընդգծված անհանգստություն ունենք քաղաքացիական բնակչության և մեր հայրենակիցների առջև առաջացած մարտահրավերների առումով: Հայաստանը մշտապես սատար է կանգնել մեր հայրենակիցներին: Հենց այդ պրիզմայով պետք է գնահատել Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնությունը մեր հայրենակիցներին և այդ ճգնաժամի արդյունքում ձևավորված խոցելի խմբերին:

Այս գործընթացում Հայաստանն առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգում է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ: Ինչպես գիտեք, կա համապատասխան կոնտակտային անձ, ով նստում է ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում։ Մենք այսօր մեր փոքր ներդրումն ենք ցանկանում ունենալ տեղի քաղաքացիական բնակչության՝ բնականոն կյանքին վերադառնալու համար պայմանների ստեղծման գործում:

Այս ուղերձը, որը ես նշեցի, փոխանցում ենք նաև մեր գործընկերներին, ներկայացնում ենք մեր մարդասիրական առաքելությունը, և մեր գործընկերների հետ շարունակում ենք աշխատանքներն այս ուղղությամբ:

Հարց. ՌԴ լրատվամիջոցների կողմից վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր Երևանում գունավոր հեղափոխություններին տեխնոլոգիաներ սովորեցնող սեմինարի անցկացումը, որում ակտիվ դերակատարություն ուներ նաև «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը: Արդյո՞ք պաշտոնական Երևանը տեղյա՞կ էր նման սեմինարի անցկացման մասին:

Աննա Նաղդալյան. Այս առումով պետք է նշել, որ բնականաբար Հայաստանի վերաբերյալ միջազգային մամուլում տեղ գտած նյութերը մշտապես գտնվում են մեր ուշադրության ներքո:

Քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների կողմից միջոցառումների կազմակերպումը մեր օրենսդրության համաձայն որևէ կերպ չի վերահսկվում պետության կողմից, և այս միջոցառման բնույթի և քննարկված թեմաների մասին մասնակիցների և կազմակերպիչների կողմից բավական պարզաբանում արդեն իսկ տրվել է: