ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 42-ամյա բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, 2018 թվականի օգոստոսի 22-ին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ իր բնակարանի պատշգամբից …

