Նախագահ Սարգսյանը ստորագրել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: