Կառավարության որոշմամբ «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն կմիավորվի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության հունվարի 31-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։ Ըստ նախագծի հիմնավորման՝ միավորման նպատակը երկու ընկերությունների ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է, էներգահամակարգի ընկերությունների անվտանգ շահագործմանն ուղղված աշխատանքների համակարգված և արդյունավետ կազմակերպումն է: Նշենք, որ «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության …

