ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով դեսպանին` Արարատ Միրզոյանը փաստել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ բովանդակալից: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ փոխգործակցության խորացումը տարբեր …

