ԱՏՁՄ-ն կոչ է անում ԱԺ-ին դեմ քվեարկել «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին և հետ ուղարկել ՀՀ Կառավարություն լրամշակման

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Երևանում այսօր մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 19-րդ տարեկան համաժողովը: Համաժողովի ընթացքում ԱՏՁՄ-ն հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

 

««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

 

Ներկայումս շրջանառության մեջ է դրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որում տեղ են գտել դրույթներ, որոնց կիրառումը կխոչընդոտի և կսահմանափակի տեղական Տեղեկատվական, Հեռահաղորդակցական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների բնականոն զարգանալու իրավունքները:

Գործող օրենսդրությունը պետք է կոչված լինի զարգացնելու տեղական Տեղեկատվական, Հեռահաղորդակցական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Արտոնություններ տրամադրելով օտարերկրյա ընկերություններին՝ խիստ անբարենպաստ պայմաններ ենք ստեղծում տեղական ընկերությունների համար, քանի որ օտարերկրյա ընկերությունները ոչ միայն առավելություն կունենան հայկական ընկերությունների նկատմամբ, այլև իրենց մոտ կարող են կենտրոնացնել որակյալ տեղական աշխատուժը՝ դրանով իսկ խոչընդոտելով տեղական ՏՏ և ԲՏ ոլորտի զարգացումը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կոչ է անում ՀՀ Ազգային Ժողովին դեմ քվեարկել վերը նշված օրենքի նախագծին և հետ ուղարկել ՀՀ Կառավարություն լրամշակման՝ առաջարկելով առանձնացնել ՀՀ ՏՏ և ԲՏ նորաստեղծ ընկերություններին պետական աջակցության մասին օրենքը միջազգային կազմակերպություններին ներգրավելու նպատակով մշակվող օրենքի դրույթներից:

Առաջարկում ենք նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները քննարկել ոլորտի մասնագետների հետ՝ հնարավոր ռիսկերը հաշվի առնելու և արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում հանդիպման հնարավորության դեպքում ներկայացնել մեր դիրքորոշումն ու առաջարկները։