Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վստահեցնում է՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մանիպուլացնող հայտարարություններ է արել իրենց ծառայության կողմից ԵՊՀ-ում անցկացված ուսումնասիրությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր ասաց ծառայության պետը՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Արամ Սիմոնյանը հրավիրել էր շտապ ասուլիս և հայտարարություններ արել, որի հետ կապված հիմա տեղեկացնում ենք, թե ի՞նչ գործողություններ են տեղի ունեցել ԵՊՀ-ում …

