«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կառավարությունն այսօր կրկին արտահերթ նիստ կգումարի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցն է։ Ըստ Սահմանադրության` այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելու վերջնաժամկետն է, եւ այն պետք է արդեն ուղարկվի խորհրդարան, որից 24 ժամ հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կհայտարարի առաջին նստաշրջանի շարունակման օրը` քննարկման առարկա դարձնելով այդ փաստաթուղթը։ …

