Եթե դուք ուզում եք, որ շներն ու կատուները ձեզ շնորհակալ լինեն, խնդիր չկա, արե՛ք դա․ Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կառավարությունը շարունակում է ինձ անընդհատ զարմացնել․ այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով իր ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի, առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։

«Կառավարությունը քննարկում է այդ նախագիծը, որոշ անդամներ ուրախանում են, որից հետո ասում են, որ քիչ պատիժ է նախատեսվում, եկեք առաջարկենք մինչև 3 տարի ազատազրկում, ես էլ ասում եմ՝ բռավո։ Երեկ ստանում եմ գրություն, որ քանի որ իրենք քննարկում են նմանօրինակ մի նախագիծ, ուստի ինձ առաջարկում են ձեռնպահ մնալ իմ ներկայացրած նախագծից»,- ասաց Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որի չի պատրաստվում իր ներկայացրած նախագիծը հանել շրջանառությունից․ «Հիմա, եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք, որ դա անպայման ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, խնդիր չկա, արե՛ք, բայց ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից։ Դրե՛ք, մերժե՛ք իմ նախագիծը։ Եթե դուք գտնում եք, որ սա այն հարցն է, որ անպայման դուք պետք է անեք, որ շներն ու կատուները շնորհակալություն հայտնեն ձեզ, արե՛ք, բայց արեք հնարավորինս արագ, քանի որ կենդանիների խեղման և դաժան վերաբերմունքի վիճակագրությունը՝ բավականին ծանր է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան