ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նրա խախտված իրավունքները վերականգնելու հարցով: Ծավալուն դիմումում նշված է, որ Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով՝ խախտվել են վերջինիս իրավունքները. «Գտնում ենք, որ քրեական հետապնդման մարմինների կողմից Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով՝ անհամաչափորեն սահմանափակվել է նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ և …

