Պատմական չվերթ Երևանից Վան

Լուրեր

15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
Բոլորը

Երբևէ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի  վերջին մայրաքաղաքից դեպի առաջին մայրաքաղաք կարելի էր հասնել ընդամենը 35 րոպեում և ուղիղ չվերթով:  Երևան-Վան ուղիղ չվերթ. սա պատմական իրադարձություն է, որն իրականություն դարձավ մեր օրերում։ Առաջին անգամ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, ուղիղ չվերթով մեկնեց 2845 տարեկան Վան քաղաք։

Օդանավը ուղղություն վերցրեց դեպի հյուսիս-արևմուտք՝ անցնելով հայ-թուրքական ներկա սահմանը: Առաջին տեսարանը, որ բացվեց պատվիրակության առջև, Արարատ լեռն էր, բայց արդեն Արաքսի աջ ափից: Արևոտ եղանակն էլ նպաստեց, որ Վան-Երևան առաջին չվերթի ուղևորները տեսնեն հայոց երկու սրբավայրերը՝ Բիբլիական Արարատն ու մայր Արաքսը, ապա ուղղություն վերցրինք դեպի Էրգրի խորքերը: Թռիչքն ընթացավ Երվանդաշատի, Կաղզվանի, Հայկական պարի ու Մանազկերտի վրայով, դուրս եկավ ձյունագագաթ Սիփան լեռան վրա, պտտվեց Վանա լճի վրայով դեպի արևելք և մեր պատմական Արտամետ գյուղի մոտ օդանավը վայրէջք կատարեց Վանի օդանավակայանում:

Անհավատալի էր, որ օդանավից կարելի էր տեսնել Աղթամար կղզին և նրա վրա գտնվող միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց Սուրբ Խաչ եկեղեցին: Պատվիրակության կազմում էին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փախնախագահներ՝ ամերիկահայ Ալբեր Բոյաջյանը, լիբանանահայ  Ստեփան Դերբեդրոսյանը, գրող-հրապարակախոս Ռոլանդ Շառոյանը, գործկոմի անդամ Պերճ Հալաջյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և ուրիշներ:

«Ինձ համար Սա հրաշք էր, գամ և տեսնեմ մեր առաջին մայրաքաղաքը, այս երկիրը որտեղ ապրել են մեր նախնիները: Շատ կուզեմ, որ բոլորը ունենան այս առիթը»,-  օդանավից իջնելիս առաջին տպավորություններով կիսվեց Ալբեր Բոյաջյանն ու համբուրեց հողը:

«Մենք պետք է պատկերացնենք, ընդամենը 35 րոպեում Հայաստանի մերօրյա մայրաքաղաքից ժամանեցինք մեր առաջին մայրաքաղաք Վան`շնորհիվ Համահայկական խաղերի, սա աննախադեպ իրադարձություն է»,- ասաց պատվիրակության ղեկավար Իշխան Զաքարյանը:

Ռոլանդ Շառոյանի խոսքով՝ մի վայրկյանում  ապրեց 5000 տարվա կյանք:

Պատվիրակության  բոլոր անդամների համար կատարվածն իսկապես երազ էր, և բոլորը հույս էին հայտնում, որ Երևան-Վան  առաջին չվերթը չի լինի վերջինը:

«Հուսամ, որ սա կլինի ավանդաբար ուղեկցվող չվերթ, և մենք կկարողանանք մեր հայրենակիցների հետ հաճախակի գալ և մեր պատմական հողերից մեր կարոտն այսկերպ գոնե առնել»,- ընդգծեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով՝  իրենք  նոր ճանապարհի բացման առաջին մունետիկներն են:

Հայկական պատվիրակությանը Վանի օդանավակայանում դիմովորեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Ավելի ուշ պաշտոնական ընդունելությամբ քաղաքապետարանում պատվիրակությանը սպասում էին Վանի երկու քաղաքապետերը՝ այդպես է ընդունված կառավարել հնագույն քաղաքում:

Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչե Էրթանը նշեց որ, իրենց համար  Վանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է. «Մեր նպատակն է քաղաքը զարգացնել և ժողովրդին լավ ապագա մատուցել: Մենք գիտենք, որ դուք նախկինում էլ կապ եք ունեցել մեր քաղաքի հետ: Ձեր այցելությամբ մենք շատ ուրախ ենք ու փորձելու ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները»։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը քաղաքապետի հետ զրույցում ընդգծեց հայոց ազատամարտում Վանի առանձնահատուկ դերը։ Զաքարյանը կարևորեց հայոց հինավուրց քաղաքների միջև ճակատագրի բերումով ընդհատված կապերի վերահաստատման ու զարգացման անհրաժեշտությունը: «Այսօր մեր բոլորի համար երազ էր, որ ընդհամենը 30 րոպեում մենք Երևանից իջանք Վան: Մենք առաջին ուղևորներն ենք, որ ինքնաթիռով եկանք: Այս գաղափարը պետք է զարգացնենք ու հասնենք նրան, որ կապը լինի մշտական» – նկատեց Զաքարյանը:

Մարզական, զբոսաշրջային և մշակութային կապերի զարգացմանը կարող են նպաստել Համահայկական խաղերը, որոնք կազմակերպվում են 4 տարին մեկ և համախմբում աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում ապրող հայերին։ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հետաքրքիր մտահղացում ունի. «Հաջորդ խաղերը Վանից սկսենք: Մի մասն այստեղ անենք, հետո տեղափոխվենք Երևան: Կարծում եմ՝  սա շատ լավ գաղափար է, որի հետ կապված մենք կարող ենք աշխատել և ծրագիրը անել: Ինչի մասին մենք հիմա խոսեցինք, կլինի շատ լավ կամուրջ մեր երկու քաղաքների մեջ: Հետո դա կարող է մշակութային կապեր զարգացնել, բիզնես կապեր զարգացնել, ուրիշ դրսևորումներ էլ ստանա: Արժե այս գաղափարի մասին մտածել, և արժե այս գաղափարը տանել առաջ»: Զաքարյանի առաջարկը հետաքրքրեց, անգամ ոգևորեց հայոց հնագույն մայրաքաղաքի մերօրյա քաղաքային իշխանությանը: Վանի քաղաքապետերը ողջունեցին հայկական պատվիրակության առաջարկը՝ ընդգծելով, որ մարզական նման ծրագրերը շատ գործուն միջոց են ժողովուրդների միջև բարիդրացիական  հարաբերություններ հաստատելու համար։

Վանի մյուս քաղաքապետ Մուսթաֆա Ավջը նշեց, որ հայերի այցը  բարձրացրեց իրենց տրամադրությունը. «Մենք մշակութային առումով միմյանցից օտար ժողովուրդներ չենք: Շատ լավ գիտենք, թե ինչեր են քաշել ժամանակին հայերը պատմության ընթացքում: Նույն աղետը կրում են նաև քրդերն այսօր: Ինչ-որ տեղ կարող ենք ասել, որ նույն ճակատագիրը կիսող ժողովուրդներ ենք: Մենք հիմա ձգտում ենք, որ մեր բարեկամների հետ եղբայրաբար ապրենք»:

Իշխան Զաքարյանը պաշտոնապես հրավիրեց քաղաքապետերին՝ մասնակցելու Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանդիսավոր բացմանը՝ նշելով, որ համահայկական նախորդ խաղերին իր մասնակցությունն էր բերել նաև Վանից ժամանած պատվիրակությունը: Կողմերը միմյանց  փոխանցեցին նաև խորհրդանշական նվերներ։

Պաշտոնական հանդիպումից հետո պատվիրակությանը սպասում էր այցելություն պատմական վայրեր՝ Վանա լճով դեպի Աղթամար վանական համալիր և Սուրբ Խաչ եկեղեցի: Վանքի տարածք մուտք գործողը չի կարող շփոթել հայկական մշակույթի այս հոյակերտ նմուշը։

Հայկականության ևս մեկ լիցք վանքին հաղորդեց պատվիրակությունը՝  աղոթք հնչեցնելով առ Աստված։

Հաջորդ կանգառը Իգդիրն էր։ Այնտեղից անզեն աչքով տեսանելի է Սարդարապատի հուշահամալիրն ու ատոմակայանը, անգամ հասանելի են հայկական բջջային օպերատորները:

Իգդիրի քաղաքային իշխանության հետ զրույցի առանցքում ևս մարզական խաղերի միջոցով դրացիական հարաբերությունների հաստատումն ու տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի իրագործումն էր։

 Իգդիրի քաղաքապետ Յաշար Աքքուշը ընդգծեց, որ ուզում են, որ սահմանը բացվի:  Նաև նշեց, որ ջերմ կապեր է ունեցել Հայաստանի հետ. «Մենք ուզում ենք, որ սահմանը բացվի, հարաբերությունները լավ լինեն: Իմ պապերը մինչև 1988թ.-ը Ռանչպար գյուղում են ապրել»:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահից Իգդիրի քաղաքային ղեկավարությունը ևս մասնակցության հրավեր ստացավ: