Մայիսի հինգին, Մոսկվայի ժամանակով 17:50-ին, «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը «Շերեմետևո» օդանավակայանից թռիչք է կատարել դեպի Մուրմանսկ, սակայն, թռիջքից շատ չանցած, վերադարձել է օդանավակայան, որտեղ, վայրէջքից հետո, սկսել է այրվել։ Անձակազմի երեք անդամների հաջողվել է օգնություն ցուցաբերել ուղևորներին։ Ինքնաթիռի այրվելու հետևանքով զոհվել է 41 մարդ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԻՆ-ը:

