ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են նշագծման աշխատանքները։ «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ Մեղրու ՃՇՇՁ ՍՊԸ-ի հետ համատեղ, իրականացվող աշխատանքների շրջանակներում այս տարի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում փորձարկում է ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ։ Ի տարբերություն նշագծման այլ …

