Մայիսի 24-ին Ազգային ժողովում կմեկնարկեն անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ։ Նախաձեռնողը խորհրդարանի ղեկավարությունն է։ Ըստ էության, այս քննարկումների ելքով կորոշվի, թե արդյոք այս գաղափարը կյանքի կկոչվի՞։ Անցումային արդարադատություն հասկացությունը հասարակական քննարկումների օրակարգ ներմուծեց թավշյա հեղափոխությունը։ Անցած տարվա օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ առաջիկայում պետք է լուրջ քննարկում ունենալ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ։ …

