Ամփոփելով երեկ և այսօր դատական համակարգի շուրջ տեղի ունեցած զարգացումները «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարում է․ «Մենք տասնամյակներ շարունակ ականատես էինք, թե ինչպես է մեզնից գողացված եղել որոշում կայացնելու իրավունքը։ Շարունակաբար կեղծվող ընտրությունները մեզ զրկել են երկրի կառավարմանը մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից։ Միմյանց փոխարինող, պետական կառավարման համակարգը յուրացրած խմբավորումները նպատակային կերպով պարալիզացրել են ազատ ընտրություններով կառավարման …

