Առողջապահության նախարարությունը մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Առողջապահության նախարարությունը մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին հաղորդագրություն է տարածել:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքի օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել՝ «Բա ասում են անվճա՞ր ա» կից գրառմամբ, որից պարզ էր դառնում, որ 6-ամյա երեխային բուժօգնություն ցուցաբերելու համար գումար են պահանջել: Գրառումն աղմուկ էր առաջացրել սոցցանցում: Թեմային անդրադարձել էր նաև Factor.am-ը:

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններներից մեկն էլ վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը:

Այս քայլով ընդլայնվել է մինչև 18 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնությունը և արտահիվանդանոցային ձևով իրականացվող առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները  իրականացվում են պետական պատվերի շրջանակներում` այն բժշկական կազմակերպություններում, որոնց հետ կնքված է պետական պատվերի պայմանագիր:

Միևնույն ժամանակ, ընդլայնվել է ոչ միայն երեխաների տարիքային խումբը`  մինչև 7-ից դառնալով մինչև 18 տարեկան, այլև բուժօգնության տեսակները` ներառելով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հիվանդանոցային բժշկական առանձին  ծառայություններ, որոնք մինչ այդ վերը նշված խմբերին իրականացվում էին վճարովի հիմունքներով: Մասնավորապես, գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժումը, սրտի և աորտայի ներանոթային և բաց վիրահատությունները, արթոսկոպիկ վիրահատությունները, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները, երիկամային քարերի փշրումը ( լիթոտրիպսիան) և այլն։

Հարկ է նշել, որ ներկայիս փոփոխությունները չեն վերաբերում ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններին և մասնագիտական բժշկական կենտրոններում`(հիվանդանոցներում) ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունների և խորհրդատվությունների վրա: Վերջիններս շարունակում են գործել մինչև 7 տարեկան, ինչպես նաև 7-18 տարեկան սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների համար:

Պետական պատվերի շրջանակներում մինչև 18 տարեկան երեխաների պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունը, արտահիվանդանոցային ձևով իրականացվող հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և մասնագիտական բժշկական կենտրոններում` (հիվանդանոցներում) ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունները և խորհրդատվությունները իրականացվում են երեխաներին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերի հիման վրա։

Քաղաքացիները երեխաների բժշկական օգնության և սպասարկման  մասին բողոքների, հարցերի, պարզաբանումների և տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն՝ (060) 80 80 02, (010) 65 47 11, ինչպես նաև  ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ»՝ (010) 52 88 72 կամ 8003 հեռախոսահամարներով: