Ինչո՞ւ են գումար պահանջել 6 տարեկան երեխային բժշկական ծառայություն մատուցելու համար․ պարզաբանում են Առողջապահության նախարարությունից

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է լուսանկար՝ կից գրառմամբ՝ «Բա ասում են անվճա՞ր ա»։

Այս հրապարակումից պարզ է դառնում, որ 6-ամյա երեխային բուժօգնություն ցուցաբերելու համար գումար են պահանջել: Ըստ հրապարակված լուսանկարի՝ քաղաքացին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վճարել է 4000 դրամ՝ բուժծառայությունից օգտվելու համար։

Factor.am-ը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց՝ եթե 0-18 տարեկանների համար բժշկական ծառայությունների մատուցումն անվճար է, ինչո՞վ է պայմանավորված, որ քաղաքացին վճարել է, որպեսզի կարողանա օգտվել այդ ծառայությունից։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ են քաղաքացու հրապարակած լուսանկարին և տրվել է հանձնարարակ պարզել խնդրի էությունը։

«Պարզվել է, որ քաղաքացին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վճարել է ռենտգենոգրաֆիայի համար, որը պետպատվերով մատուցվող բժշկական ծաայությունների շարքին չի դասվում, բացի այդ, տվյալ քաղաքացին ստացել է արտահիվանդանոցային բուժում»,-պարզաբանեց Նիկողոսյանը։

Հիշեցենք, որ ՀՀ կառավարությունը 12 մլրդ 33 մլն դրամ է հատկացրել առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր ընդլայնելու համար։ Ըստ այդմ՝ 0-18 տարեկանների հիվանդանոցային բուժօգնությունը դարձել է անվճար։