Չարաշահումների համար մեղադրվող Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի հայցը դատարանը բավարարել է և որոշել նրան վերականգնել աշխատանքի

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կոռուպցիայի ու չարաշահումների համար մեղադրվող Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին  տնօրեն Նարինե Մեսրոպյանի՝ աշխատանքը վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասին  հայցն ընդդդեմ  Շիրակի մարզպետարանի։

Հուլիսի 4-ին դատավոր Հովհաննես Ղազարյանի վճռով Շիրակի մարզպետի 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 32 որոշումը ճանաչվել է անվավեր,  Նարինե Մուշեղի Մեսրոպյանը վերականգնվել է  Շիրակի մարզի «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, ինչպես նաև դատարանը Շիրակի մարզպետարանին պարտավորեցրել է  Նարինե  Մեսրոպյանին վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ամբողջ գումարը՝ ամսական միջինը 245 000 /երկու հարյուր քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ հաշվարկով։

Նշենք, որ այս տարվա մարտին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը դատախազ Կարեն Գաբրիելյանի միջնորդությամբ Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին ազատել էր զբաղեցրած պաշտոնից։  Նարինե Մեսրոպյանն էլ  դիմել էր դատարան՝ իր պաշտոնին  վերականգնվելու պահանջով։

Նարինե Մեսրոպյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։

Գրեթե 1 տարի առաջ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ էին  ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ, գրանցված են 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախել և չեն մասնակցել դասապրոցեսներին։ Այս ամենի  հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ էին  ձեռք բերվել նաև այն մասին, որ Գյումրի քաղաքի 12 բնակիչներ՝ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տևական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն՝ որևէ դասապրոցեսի չեն մասնակցել:

Դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանն էլ նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն, 25 ուսուցիչների ներգրավման միջոցով, ինչպես նաև անձամբ, դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների՝ դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերից բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետևանքով տնօրենը  էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում:

Նշենք նաև,  որ կայացել  է  Գյումրիի թիվ 19 դպրոցի նոր տնօրենի ընտրության մրցույթը, որի արդյունքում հաղթել է Արտակ Մարտիրոսյանը։ Նա, սակայն, դեռ չի պաշտոնավարում՝ կապված դատական պրոցեսի հետ։

Շիրակի մարզպետարանից Factor.am-ին փոխանցեցին, որ դատարանի որոշման մասին պաշտոնական գրություն չեն ստացել, այդ պատճառով  հետագա քայլերի մասին դեռ ոչինչ չեն կարող ասել։

Էմմա Չոբանյան