«Իրավական ուղի» ՀԿ-ն ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որում անդրադարձ է կատարվել «Հայաստանում դատավորների նկատմամբ վեթինգի կիրառմանը, Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղին, ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտնի պնդումներին»: «Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Մասնավորապես. 1) …

