Լիճքի հիմնական դպրոցը փլուզման եզրին է. 100 աշակերտ սովորում է անմխիթար պայմաններում

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքը, որը մարզկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, վերաբնակեցվել է 1932 թվականին Արևմտյան Հայաստանի Բագրևանդ Գավառի Ալաշկերտի տարածաշրջանից գաղթածներով:

Մի քանի տարի անց 1936-37 թվականներին համայնքում կառուցվել է առաջին դպրոցը: Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանի տեղեկացմամբ՝ ժամանակին ամբողջ տարածաշրջանի երեխաները, սկսած Երանոս գյուղից՝ վերջացրած Վերին Գետաշեն համայնքով, ուսում են առել հենց այդ դպրոցում: Այսօր, սակայն, այս հիմնական դպրոցը գտնվում է վթարային վիճակում:

«Դպրոցի պատերը փայտից և սոլոմից են կառուցված: Ընթացքում` Սովետական միության ժամանակ, վերանորոգվել է: Իսկ հիմա վտանգավոր է, սեյսմակայուն չէ: Բայց ստիպված յոլլա ենք տանում: Գնահատված չէ, թե դպրոցը որ աստիճանի վթարային է, փաստաթղթային ոչինչ չունենք»,- ասում է համայնքի ղեկավարն ու նշում, որ խնդրի մասին պատկան մարմինները տեղյակ են վաղուց, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկում. «Ես բազմիցս եմ դիմել նախկին կառավարությանը, որպեսզի նոր դպրոց կառուցեն: Խոստանում էին՝ այսօր, վաղը, և այդպես էլ չկառուցվեց: Հիմա էլ չգիտենք, թե ինչ է լինելու այդ դպրոցի ճակատագիրը: Նոր կառավարությանն էլ ենք դիմել, տեղյակ են, բայց չգիտենք, ինչ կլինի»:

Համայնքի մոտ 5600 բնակիչներից 1000-ը դպրոցահասակ երեխաներ են: Նրանցից 100-ը սովորում են հենց այս հիմնական դպրոցում՝ տագնապի մշտական զգացողությամբ։ 1970-ական թվականներին գյուղում կառուցվել է նաև երկրորդ՝ միջնակարգ դպրոցը: Այս դպրոցում, որը գործում է համեմատաբար ավելի լավ պայմաններում, կրթվում են 900 աշակերտներ: Գյուղապետի խոսքով՝ այս դպրոցում կարող է սովորել մինչև 1400 աշակերտ, սակայն չեն գալիս: Վերը նշված 100 աշակերտների ծնողները նախընտրում են իրենց երեխաներին տանել ոչ բարվոք հիմնական դպրոց։ Պատճառն այն է, որ դպրոցները գտնվում են միմյանցից մոտ 2 կմ հեռավորության վրա։ Իսկ թե ի՞նչ ճակատագիր է սպասվում փլուզման վտանգի առաջ կանգնած դպրոցին, հայտնի չէ:

«Չեմ ուզում, որ այդ դպրոցը փակվի, սիրտս ցավում է, ես էլ եմ այդտեղ սովորել: Հետո էլ փակողը ես չեմ: Բացի այդ, եթե փակվի, կարելի է ասել, այն կփլվի: Վերանորոգել հնարավոր չէ, ամբողջությամբ նորը պետք է կառուցվի»,- եզրափակեց Գնել Գրիգորյանը:

Տաթևիկ Ղազարյան