Թրամփը փորձում է գտնել երկրի քաղաքացիների թիվը ճշտող տարբեր միջոցներ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահն ի վերջո հրաժարվեց 2020 թվականի մարդահամարում քաղաքացիության մասին հարցն ավելացնելու իր պահանջից. գրում է amerikayidzayn.com-ը:

Նա որոշեց ԱՄՆ-ում բնակվող մարդկանց մասին տեղեկությունները ստանալ դաշնային այլ գործակալությունների օգնությամբ: Նա հանդես եկավ նախագահական կարգադրությամբ այն մասին, որ դաշնային կառավարության բոլոր նախարարություններն ու գործակալությունները պետք է առեւտրի նախարարությանը հանձնեն ԱՄՆ-ում բնակվող մարդկանց կարգավիճակի մասին իրենց տեղեկությունները:

Նրա խոսքերով, նման կերպ ձեռքբերված տեղեկություններն ավելի վստահելի կլինեն, քան մարդահամարի հարցաթերթիկում գրված հարցին պատասխանելու դեպքում:

Նա կարեւորում է հատկապես ներքին գործերի նախարարության ու սոցիալական անվտանգության վարչության տվյալները:

Այդ տեղեկությունները, նրա խոսքերով, կարեւոր են հասարակական քաքաքականություն ձեւավորելու համար, ինչպես օրինակ առողջապահությանը, կրթությանը, քաղաքացիական իրավունքներին, թե ներգաղթին վերաբերող հարցերում:
‘’Իսկ ծայրահեղ ձախակողմյան դեմոկրատները փորձում են կոծկել անօրինական եղանակով այստեղ բնակվող օտարազգիների թիվը’’, ասում է նա:

Եվ հիմա կա մտավախություն, որ Թրամփի վարչակազմը, քաղաքացիության հարցը կիրառելով, պետական ֆինանսավորումից կզրկի այն քաղաքներին, որտեղ մեծ թիվ են կազմում ներգաղթյալները եւ այդ գումարները կուղղի դեպի այն հատվածներ, որտեղ հակված են ավելի շատ աջակցել հանրապետականներին:

Վերլուծաբան Ուիլյամ Ֆրեյի խոսքերով, մարդահամարը կիրառվում է նահանգներն ընտրական տեղամասերի բաժանելու նպատակով, ինչը սովորաբար կատարվում է ընդհանուր մարդկանց թվի համաձայն: Սակայն միայն քաղաքացիների թիվը հաշվելով, ու անտեսելով նրանց, ովքեր չո ւնեն ընտրելու իրավունք, կարող են ընտրական տեղամասերը կազմվել այնպես, որ տվյալ տեղամասում ավելի քիչ լինեն փոքրամասնությունները եւ ավելի շատ` հանրապետականների աջակիցները:

Թրամփն ու արդարադատության նախարար Ուիլյամ Բարրը շարունակում են պնդել, որ մարդահամարի հարցաթերթիկում քաղաքացիության մասին հարցը որեւէ կերպ չի խախտում օրենքը: