«Ղազախ մեր գործընկերների հետ հանդիպումից հետո՝ մեկ-երկու օրվա ընթացքում, Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում բիզնեսով»,- այս մասին այսօր խորհրդարանում ամփոփելով Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի՝ մայիսի 21-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթան գործուղման արդյունքները՝ ասաց Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը։ Ըստ պատգամավորի՝ ինքը դեսպանի հետ հանդիպում է ունեցել, …

