Խնդրել ու համոզել ենք, որպեսզի գա ու միանա մեր թիմին. Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել էր նախարար Հակոբ Արշակյանը։

«Նա նախարարության աշխատակազմին ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Աբրոյանին, ով համակարգելու է թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտները։

«Պարոն Աբրոյանն իր ոլորտի պրոֆեսիոնալներից է, աշխատել է մեծ ընկերություններում որպես թիմի ղեկավար, այնուհետև ստեղծել է իր ստարտափ ընկերությունը արհեստական բանականության ոլորտում, որտեղից էլ խնդրել ու համոզել ենք, որպեսզի գա ու միանա մեր թիմին»,- ասել նախարարը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում էր նախարար Հակոբ Արշակյանը։

Նա նախարարության աշխատակազմին ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Աբրոյանին, ով համակարգելու է թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտները։

«Պարոն Աբրոյանն իր ոլորտի պրոֆեսիոնալներից է, աշխատել է մեծ ընկերություններում որպես թիմի ղեկավար, այնուհետև ստեղծել է իր ստարտափ ընկերությունը արհեստական բանականության ոլորտում, որտեղից էլ խնդրել ու համոզել ենք, որպեսզի գա ու միանա մեր թիմին»,- ասել նախարարը։

Արմեն Աբրոյանը, շնորհակալություն հայտնելով նման պատասխանատու աշխատանքն իրեն վստահելու համար, նշել է, որ պատրաստ է աշխատել այնպես, որ սեփական օրինակով կարողանանք վստահ ասել, որ սա է ճիշտ ճանապարհը։

Խորհրդակցության ընթացքում Հակոբ Արշակյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է հատկապես գրությունների ժամկետների խիստ պահպանման, դրանց պատշաճ պատասխանելու վրա։ Նա ընդգծել է պետության կայացման համար յուրաքանչյուր աշխատակցի՝ իր գործունեության նկատմամբ պատասխանատու մոտեցումը,  պետական ծառայողի դերը և նրա կողմից քաղաքացու նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու կարևորությունը։

Գործակարգավարական խորհրդակցությունը շարունակվել է նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի և արդյունքների  վերաբերյալ քննարկմամբ: Տրվել են  նաև նոր հանձնարարականներ։

Քննարկվել են նախարարությունում ընթացող գործընթացների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: