Վայոց ձորի մարզում կրկնակի ավելացել են կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցված քրգործերը, քառակի՝ քրեական հետապնդման ենթարկված անձինք

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:

«ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով նախապատրաստվել է 18 նյութ, որոնցից 5-ով հարուցվել է  քրեական գործ, 12-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, ընդ որում, դրանցից 7-ով՝ ոչ արդարացնող հիմքով` գործուն զղջալու պատճառաբանությամբ: Այս ցուցանիշը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 9-ն արձանագրվել է կրթության, 2-ը՝ տեղական ինքնակառավարման ոլորտներում, իսկ 1 դեպք վերաբերվում է Վայոց ձորի մարզպետարանում աշխատող, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի  կողմից  առերևույթ հանցագործության կատարմանը:

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի  կողմից  ապօրինի վարձատրություն ստանալու  եղանակով:

2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 4 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ դպրոցների 3 տնօրեն, Վայոց ձորի մարզպետարանի 1 աշխատակից: Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով քրեական հետապնդում էր հարուցվել 1 անձի նկատմամբ:

 

2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 քրեակն գործ` 2 անձի նկատմամբ, որոնցից 1-ի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում նման բնույթի քրեական գործ դատարան չէր ուղարկվել:

 

Պետությանը և համայնքներին վնաս պատճառելու վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 54.3մլն ՀՀ դրամ գումար, որից 34.4 մլն ՀՀ դրամը` որպես պետությանը, իսկ 19.9մլն ՀՀ դրամը` որպես համայնքներին պատճառված վնաս: Նշված վնասից նյութերի նախապատրաստման կամ նախաքննության ընթացքում հատուցվել է ընդհանուր առմամբ 42.8մլն ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Եղեգիս խոշորացված համայնքին է վերադարձվել նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ապօրինի օտարված, համայնքին պատկանող 4.6 հա  հողատարածք: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր  համայնքին վնաս պատճառելու վերաբերյալ 1 դեպք` 2.4մլն ՀՀ դրամի չափով, որն ամբողջությամբ վերականգնվել էր գործի նախաքննության ընթացքում, իսկ պետությանը վնաս պատճառելու դեպք չէր արձանագրվել:

 

2019 թվականի 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների վերացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետին ներկայացվել է 5 միջնորդագիր, որոնց արդյունքում կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Վայոց ձորի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:

 

Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 4 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, շարժական գազալցակայանների տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման, քաղաքաշինության ոլորտում անցակացված վարչական հսկողության ոլորտներ:

 

Դրանց արդյունքում կատարվող ուսումնասիրություններով 11 տնտեսվարող սուբյեկտների մարզի դատախազության կողմից տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 4.5 մլն ՀՀ դրամ գումար»,- ասված է հաղորդագրությունում: