Առաջին եռակողմ հանդիպումը Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցավ Նիկոսիայում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն իր Թվիթերի միկրոբլոգում։ Զոհրաբ Մնացականյանը, Յորգաս Կատրուղալոսը եւ Նիկոս Խրիստոդուլիդեսը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Հայաստանի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ բանակցությունների եռակողմ ձեւաչափը հարուստ կոնտենտ կունենա։ «Սա …

