Ուժեղացված ծառայություն Սյունիքում․ հայտնաբերվել է հետախուզվող

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հուլիսի 29-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Ուժեղացված ծառայության ընթացքում Գորիսի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք։ Նրանք բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3խմ փայտանյութով բեռնված «Գազ-52» մակնիշի ավտոմեքենա, որի 55-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեղրիի ոստիկաններն էլ հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Թեհրանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու։

Օտարերկրացին ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով։ Կապանի, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի բաժիններ բերման են ենթարկվել անձինք, որոնք հասարակական վայրերում դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ կամ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների 80 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները պարբերական են։