«Թունավոր հարձակում ժողովրդավարության նկատմամբ». բրիտանական կազմակերպությունները պահանջում են, որ «Լիդիանը» դադարեցնի Ամուլսարի հարցով արբիտրաժային գործընթացները

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

2019թ. հուլիսի 30-ին բրիտանական երկու կազմակերպություն՝ «Պատերազմ ընդդեմ կարիքի» (War on Want) և «Գլոբալ արդարություն» (Globarl Justice Now) հասարակական կազմակերպությունները մամլո հաղորդագրություն են տարածել՝ ազդարարելով Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի դեմ մղվող պայքարին իրենց աջակցությունը և մեկնարկելով գլոբալ պահանջագիր ընդդեմ ներդրումային արբիտրաժային գործընթացի: «Լիդիան» ընկերության կողմից ներդրումային դատարան դիմելու և հսկակայան գումար պահանջելու սպառնալիքը նրանք որակում են իբրև «թունավոր հարձակում ժողովրդավարության նկատմամբ». գրում է armecofront.net-ը:

Առևտրի ու ներդրումների մասին երկկողմ պայմանագրերի վրա հիմնվող ներդրումային արբիտրաժը, այլ կերպ՝ «կորպորատիվ դատարանները» դատաիրավական զուգահեռ համակարգ են, որոնք անարդար պայմաններ են ստեղծում զարգացող երկրների համար և պաշտպանում են բացառապես շահույթ հետապնդող կորպորացիաներին:

Բրիտանական կազմակերպություններն իրենց մամլո հաղորդագրությամբ հղում են անում Բրիտանայի խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովի վերջերս արած ուսումնասիրությանը, որով հանձնաժողովը եզրահանգում է, որ ներդրումային կանոնները խիստ վիճահարույց են: Խորհրդարանական հանձնաժողովը քննադատում է բրիտանական կառավարությանը, որ չհանգուցալուծված Բրեքսիթի պարագայում կառավարությունը ձախողել է սահմանել ներդրումային միջպետական համաձայնագրերի շուրջ իր քաղաքականության գոնե տարրական մոտեցումները, ներառյալ՝ կորպորատիվ դատարանների խնդրի շուրջ իր դիրքորոշումը:

«Պատերազմ ընդդեմ կարիքի» և «Գլոբալ արդարություն» հասարակական կազմակերպությունները Բորիս Ջոնսոնի կառավարությունից պահանջում են վերացնել կորպորատիվ դատարանները և վերանայել ներկայիս ներդրումային համաձայնագրերն այնպես, որ նման անարդար արբիտրաժ չսահմանվի: Որպես գլոբալ անարդարության վերջին օրինակ մատնանշում են Հայաստանում Ամուլսարում մղվող պայքարի դեմ ներդրումային դատարանով սպառնալիքները: Կազմակերպությունները պնդում են, որ կորպորատիվ դատարաններով սպառնալը հարձակում է ժողովրդավարական սուվերենության նկատմամբ: Հայաստանում ավտորիտար վարչակարգի տապալումը 2018թ. ժողովրդական ըմբոստության միջոցով շատերի համար նշանակում էր այդ վարչակարգի ընդունած անարդար որոշումների վերացում: Ամուլսարի պահպանության պայքարը հենց այդ ժողովրդավարական սուվերենությունն է, ըստ կազմակերպությունների:

Ըստ «Պատերազմ ընդդեմ կարիքի» կազմակերպության անդամ Ջին Բլեյլոքի՝ «Կորպորատիվ դատարանները ֆունդամենտալ կերպով են անարդար և ժամանակակից առևտրային ու ներդրումային քաղաքականության մեջ տեղ պետք է չունենան: Ամուլսարի օրինակը ցույց է տալիս, թե նման դատարաններն ինչ վտանգ են ամբողջ աշխարհում, ուստի Բրեքսիթի չհանգուցալուծման պարագայում կառավարությունը չի կարող շարունակել այս քաղաքականությունը «անվերջ ուսումնասիրելու» իր դիրոքորոշումը»:

«Գլոբալ արդարություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էյնջելն էլ նշում է. «Լիդիանը կորպորատիվ դատարանի սպառնալիքն օգտագործում է Հայաստանի կառավարության դեմ, որպեսզի վերջինս դավաճանի իր ժողովրդին: Ամուլսարում պայքարը 2018թ. Թավշյա հեղափոխության առաջին կարևոր փորձությունն է: 2 միլիարդ դոլարի պահանջով հայցի նպատակն այն է, որ Հայաստանի կառավարությունը բռնի օտարերկրյա ներդրողների կողմը և շեղվի մարդու իրավունքներն ու բնությունը պաշտպանելուց: Երբ Հայաստանում տեղացիները վճռել են իրենց ջուրն ու հողը պաշտպանելու համար անել ամեն ինչ, մեզ Միացյալ Թագավարությունում մնում է միանալ նրանց ու բարձրաձայնել այստեղ գրանցված հանքարդյունաբերական ընկերության կողմից Հայաստանի ժողովրդավարության դեմ գործած թունավոր հարձակման մասին»:

Կազմակերպությունները հրապարակել են Ամուլսարի փրկության պայքարի մասին 18-րոպեանոց վավերագրական ֆիլմ: Ֆիլմի անգլերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղումով, իսկ հայերեն թարգմանությունը հրապարակել է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: