Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը չի բխում ժողովրդից, այսօր փաստ է՝ Հայաստանում դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտիմության խնդիր ունի։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Դատաիրավական համակարգի բարեփոխումների ամբողջ տրամաբանությունը պետք է լինի այն, որ դատական համակարգը ներկայացնի ժողովրդին: …

