Այդ 100 փաստաբանների մի մասը նախկին ռեժիմի նեկայացուցիչներ են, մի խումբն ունի՝ սուբյեկտիվություն, մյուս մասն էլ՝ մոլորյալներ են. Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ

– Ինչպե՞ս կգնահատեք դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակը, նրան մեղադրանք է առաջադրվել, լիազորությունները կասեցված են։

– Այս պահի դրությամբ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում այդ գործընթացի հետ կապված, այդ ամբողջը եղել է Բարձրագույն դատական խորհրդի գիտությամբ և հավանությամբ, իսկ ԲԴԽ կազմում ոչ միայն ԱԺ-ի կողմից ընտրված անդամներ են, այլ նաև Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներ։ Նրանք որևէ առարկություն չեն ունեցել, ուստի ավելորդ աղմուկ բարձրացնելն այս գործի հետ կապված անիմաստ է և անհիմն։

– Այդուհանդերձ, Դավիթ Գրիգորյանի գործի հետ կապված փաստաբանական համայնքը բաժանվել է երկու մասի…

– Ես չէի շտապի փաստաբանական համայնք կոչել և ասել, որ երկու մասի է բաժանվել, որովհետև փաստաբանական համայնքը բավական մեծ է՝ շուրջ 3.000 փաստաբան: Հիմա ես տեսնում եմ, որ մոտ 100 փաստաբան ինչ-որ ակցիա են արել այդ դատավորի շահերի պաշտպանության հետ կապված, և այդ ցանկի առաջին տեղերում հասկանալի է, թե ովքեր են։

– Ովքե՞ր։

– Նախկին ռեժիմի ներկայացուցիչներ, որոնք շատ կոնկրետ գիծ ունեն, և այդ գիծը ենթադրում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, ապօրինի է, անօրինական, ցանկացած անձի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական հետապնդում է, հալածանք… Այսինքն՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Հայաստանը ներկայումս ինչ-որ բռնատիրության ռեժիմի մեջ է, նախկին քաղաքական գործիչներին և նրանց գործերը քննող դատավորներին էլ ենթարկում են քրեական հետապնդումների: Մի խումբ էլ, որ ունի բավական մեծ սուբյեկտիվություն այդ գործի հետ կապված, որովհետև բազմիցս հայտարարել են՝ իրենց ուսուցչի պաշտպանյալն է այս գործով անցնում, խոսքը Ռուբեն Սահակյանի մասին է և մի քանի փաստաբանների, որոնք իրենց համարում են Ռուբեն Սահակյանի աշակերտները։ Եվ, ցավոք, կան երիտասարդ փաստաբաններ, որոնք մոլորության մեջ են և չեն պատկերացնում՝ ինչ է կատարվում։

– Դատավորի պաշտպանը նշում է, որ այդ ամենն ուղիղ կապ ունի Քոչարյանի գործով նրա կայացրած որոշումների հետ։ Դուք կապ տեսնո՞ւմ եք։

– Եթե նկատի ունեք, որ այս գործընթացը պայմանվորված է նրանով, որ Դավիթ Գրիգորյանը կայացրել է որոշումներ, որոնց արդյունքում փոխվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա ես կհիշեցնեմ, որ նմանատիպ որոշում կայացրել է Ալեքսանդր Ազարյանը, սակայն, ինչպես տեսաք, նրան նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվեց։

– Հեղափոխությունից հետո իսկապես դատական իշխանության գործունեությանը գործադիր և օրենսդիր իշխանության կողմից միջամտություն չի՞ եղել։

– Ես կարծում եմ՝ այն կոնցեպտը, որը որդեգրվեց հետհեղափոխական ժամանակահատվածում, անընդունելի էր: Անընդունելի էր հուսալ, որ դատավորները կինքնամաքրվեն։ Պետության նկատմամբ այդպիսի փորձարկումներ չէր կարելի անել, որովհետև առանց այն էլ բավական երկար ժամանակ ենք կորցրել: Հուսալ, որ անձինք իրենք իրենցով ճիշտ ուղով կգնան, միամտություն էր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան