«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը՝ Բաքու և Արցախ այցից հետո
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
Բոլորը

Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները. 2020-ի հունվարին այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխանության առաջին տարիների համար ավանդույթ դարձած իր 100 փաստը նոր Հայաստանի մասին: Արդյո՞ք 4 տարի առաջ որպես կայացած փաստ ներկայացվող այս պնդումն այսօր իրականություն է։ Հարցի պատասխանը կգտնենք Factor TV-ի «Փաստ, թե՞ փուստ» հաղորդման այս թողարկման ընթացքում։

Հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը հենց սկզբից բախվեց կադրային խնդիրների։ Փաշինյանի կառավարությունում պաշտոններ ստացան կամ շարունակեցին մնալ դեմքեր, որոնց ընդդիմադիր Փաշինյանը համարում էր նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավոր դատախազ  Արթուր Դավթյան, ոստիկանապետ Վալերի Օսիպյան, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան և այլք։ Մեկ տարի անց Փաշինյանը վրդովված էր իր վարած կադրային քաղաքականության վերաբերյալ հնչող քննադատություններից։

Երբ Փաշինյանը որպես փաստ ընդգծում էր բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքների փոփոխությունը, օրինակ էր բերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ որպես ընդդիմության կողմից առաջադրված և ընտրված թեկնածուի։ Սակայն դրանից 4 տարի անց, երբ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց, նա հայտնվեց իշխանականների քննադատության թիրախում։ Պատճառը, ըստ Հարությունյանի, այն էր, որ ինքն աչք չի փակել ՔՊ-ականներին և նրանց մտերիմներին առնչվող խախտումների վրա։

Արդեն մեկ տարի է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է։ Ազգային ժողովը մեկ տարվա փնտրտուքից հետո միայն վերջերս կարողացավ հանձնաժողովի նոր անդամ ընտրել․ ՔՊ-ն առաջադրել էր Նարինե Ազարյանի և Արմեն Մարուխյանի թեկնածությունները, քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամ ընտրվեց Արմեն Մարուխյանը։

Ինչպիսի՞ն է բարձր պաշտոններում կադրերի ընտրության «փաշինյանական» մոտեցումը։ Իշխանությունում իսկապե՞ս կան կադրային ընտրության մշակված սկզբունքներ, արդյո՞ք առաջնահերթություն է համարվում պրոֆեսիոնալիզմը, թե՞ պաշտոնների հավակնորդները գնահատվում են առաջին հերթին կուսակցական պատկանելությամբ։

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը սկսեց ձևավորել նոր կառավարություն, որի կազմը լույս էր սփռում նրա կադրային քաղաքականության տրամաբանության վրա։ Փաշինյանի կաբինետը հիմնականում  ձևավորվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից, իսկ նրանք, ովքեր սկզբում կուսակցության անդամ չէին, ընթացքում միացան կուսակցությանը։ Օրինակ՝ հեղափոխությունից հետո տարբեր հարցազրույցներով և հրապարակային հայտարարություններով իշխանությանն ակնհայտ աջակցություն ցուցաբերած Կարեն Անդրեասյանն արդադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց դարձավ ՔՊ կուսակցության անդամ և անդամակցությունը դադարեցրեց ԲԴԽ նախագահ դառնալուց ընդամենը 1 շաբաթ առաջ։ Անդրեասյանն օրեր առաջ ԲԴԽ պաշտոնից հեռացավ Փաշինյանի խնդրանքով՝ անպատասխան հարցեր թողնելով դատական իշխանության անկախության մասին։

Հետաքրքրական է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի անցած ուղին։ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» թերթի լրագրողը նախ դարձավ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, որից հետո ՔՊ-ի կողմից առաջադրվեց որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի թեկնածու։ Նույն օրը Հովակիմյանը հայտարարեց, որ դադարեցրել է կուսակցությանն անդամակցությունը, և ընտրվեց ԿԸՀ նախագահ։

Բարձրաստիճան պաշտոնյաների շարքում թեև կային նաև ոչ կուսակցական կադրեր, սակայն նրանք հիմնականում Փաշինյանին մոտ կանգնած մարդիկ էին։ Ամենավառ օրինակը Վահե Ղազարյանն է։ Նա 2020 թվականին նշանակվեց ոստիկանապետ, 2023-ից էլ զբաղեցնում էր վերակազմավորված Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը։

Փաշինյանը մանկության ընկերոջն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերջերս խնդրեց հրաժարական տալ՝ որոշումը բացատրելով ոչ թե անձերով, այլ համակարգային խնդիրներով, նշանակումները բացատրեց կադրային քաղաքականության նոր բանաձևեր առաջ քաշելով։

Արդյո՞ք այդ սկզբունքների մեջ է տեղավորվում, օրինակ, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի նշանակումը։ Մամուլը գրում է, որ Խուդաթյանը Փաշինյանի սանիկն է, չնայած նա հերքում է վարչապետի հետ բարեկամական կապեր ունենալու փաստը։

Կամ ի՞նչն է դրված եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեքսանդր Սիրունյանին որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու հիմքում, այն դեպքում, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամը քաղաքական չեզոքություն և զսպվածություն պետք է ապահովի, անկախ լինի գործադիր և օրենսդիր մարմիններից։ Ուշագրավ է, որ անպարկեշտ հանրային վարքագծով և բացասական բարեվարքությամբ աչքի ընկնող Սիրունյանն իշխանությունների առաջադրմամբ հավակնում է դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան