Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում հայոց բանակին նվիրված գրառում է արել, որում ասված է. «Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, մեր սահմանները անառիկ պահող զինվորներ, Արցախյան հերոսամարտի հարգելի ազատամարտիկներ, Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերաններ, հանուն հայրենիքի նահատակված մարտիկների հարազատներ, եղբայրներ, քույրեր Հունվարի 28-ը նորանկախ Հայաստանի թերևս ամենանվիրական, ամենահերոսական տոնն է՝ հերոսական անցյալով կերտված մեր հաղթանակների …