Հատուկ նշանակության զորքերի ծառայողներին բորբոսնած լավաշ մատակարարած ընկերությունը տուգանվել է

Լուրեր

04.02.2026 | 11:45
«Փյունիկ»-«Սպարտակ» խաղի գոլերը․ ներկա է եղել նաև Եղիշե Մելիքյանը
04.02.2026 | 11:34
Դեսպան Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պելեգրինիի հետ
04.02.2026 | 11:28
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխել
04.02.2026 | 11:26
Էլինա Ավանեսյանը պարտվել է Ալիսիա Պարկսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:11
2025-ին պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք․ Դատախազություն
04.02.2026 | 11:04
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 11:02
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 10:54
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ
04.02.2026 | 10:44
Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից
04.02.2026 | 10:32
NYMEX. Ոսկու գինը դարձյալ աճել է՝ կազմելով 4974.00 դոլար
04.02.2026 | 10:17
Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
04.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 4-ի դրությամբ
04.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
04.02.2026 | 09:31
Ամասիայի տարածաշրջանում բուք է
Բոլորը

ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներին բորբոսնած լավաշ մատակարարած ընկերությունը ենթարկվել է տուգանքի:

Այս մասին Factor.am-ին փոխանցում են Պաշտպանության նախարարությունից:

«Պաշտպանության նախարարության եւ հացթխման ծառայություն իրականացնող մասնավոր կազմակերպության միջեւ գնումների գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն ընկերությունն անորակ լավաշ մատակարարելու համար ենթարկվել է տուգանքի՝ պայմանագրավ սահմանված չափով»,- նշված է գերատեսչության պատասխանում:

Պաշտպանության նախարարությանը խնդրել էինք տրամադրել տուգանքի չափը եւ նշել, թե որ կազմակերպությունն է մատակարարել լավաշը, բայց կառուցը որեւէ տեղեկություն չի տրամադրել:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներին դիրքերում մատակարածված բորբոսնած լավաշի մասին տեղեկությունը շրջանառվել էր ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Նարեկ Կիրակոսյան