Անցած մեկ տարում լրատվամիջոցներն ավելի հաճախ են հայտնվել դատարաններում, քան, օրինակ, 2010-2014 թվականներին միասին վերցրած։ 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում ԶԼՄ-ների դեմ զրպարտության և վիրավորանքի հիմքով 91 հայցադիմում է մուտք արվել դատարաններ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է Դատական դեպարտամենտը։ Կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի խոսքով՝ այսպիսի վիճակագրությունն անհանգստացնող է․ …

