ԱԱԾ-ն կաշառքի դիմաց զինակոչիկների՝ պարտադիր զինծառայությունից խուսափելը կազմակերպելու դեպք է բացահայտել. 2 անձի մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
02.09.2026 | 10:14
Կառլեն Հովհաննիսյանը 11-մետրանոց է իրացրել «Ակրոնում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 10:06
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր պանթեոնում․ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 10:03
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
02.09.2026 | 09:55
«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին
02.09.2026 | 09:47
Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 09:26
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին
01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
Բոլորը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխա­տա­­կիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացա­հայտ­վել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին, տիրապետելով զինկոմիսարիատի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, նախնական համաձայնության գալով բուժհաստատության աշխատակցի հետ՝ 2019թ. ամառային զորակոչի ընթացքում 3.000-8.000 դոլարի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայության վերաբերյալ կեղծ ախտորոշումների հիմքով 5 զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն, մեղադրանք է առաջադրվել 2 անձի: